«8 ամիս անհետ կորած տղայիս սպառնում է 8-12 տարի ազատազրկում». Նորիկ Մկրտչյանի մայր
Общество8 ամիս անհետ կորած զինծառայող Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դասալքության համար: Հուլիս ամսին հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Նորիկի մայրը՝ Լիլիթ Աղաբաբյանը:
«Եթե երեխաս չկա, ու փաստեր չկան, որ դիրքը լքել ա, ոնց են 8-12 տարի ազատազրկում տալիս տղայիս, չեմ կարողանում հասկանալ, ինչ իրավունքով են քրգործ հարուցում»,- ցավով նշեց զինծառայողի մայրը՝ հավելելով, որ նշանակված է հետախուզում:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերում ծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021 թվականի մայիսի 14-ից հարազատները լուր չունեն:
Զվարթ Պետրոսյան