Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ՝ 5։1 (ֆոտո)
СпортԳերմանիայի առաջնության 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում երկուական գոլ խփեցին բելգիացի պաշտպան Տոմա Մենյեն եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Բորուսիան» 40 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆրայբուրգը» չորրորդ տեղում է՝ 30 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 5։1
Տոմա Մենյե, 14, 29, Էրլինգ Հոլանդ, 45+1, 75, Մահմուդ Դաուդ, 86 - Էրմեդին Դեմիրովիչ, 61