Համալսարանական անձնակազմին խստիվ հրամայում եմ․ Արմեն Դարբինյան
ОбществоՀայ-Ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են.
* համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով;
* համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով;
* բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով;
* հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով;
* բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:
Անչափ Շնորհակալ եմ բոլորին:
Համալսարանական անձնակազմին սակայն ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ.
Ոչ մի դասադուլ, ոչ մի Գիտխորհուրդ կամ Կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին:
ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ: