Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի ողջ համալիրը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլոևտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նախագահները կքննարկեն իրանական միջուկային ծրագրի իրականացման խնդիրը:
Բացի այդ, Ռայիսին հունվարի 20-ին ելույթ կունենա Պետդումայի նիստում: