Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները
ОбществоԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները:
«Պատվաստումային գործընթացի արդյունքում արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը, և առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարը:
Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է խթանիչ դեղաչափով պատվաստումների ընթացքը:
«Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»,- հավելեց Ավանեսյանը:
Ավելին այստեղ