Հադրութի եւ Շուշիի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան
TVԱյսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչ քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու ահմանազատումը. Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան խառը հանձնաժողովներ, որոնք ամբողջությամբ վեր կհանեն ԽՍՀՄ ժամանակահատվածում գույություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ դաշտը, փաթեթը եւ այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու հարեւան հանրապետությունների միջեւ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Միայն լիարժեք, խորաթափանց քննարկումից հետո կարելի է որոշել, թե որտեղ ինչպես պետք է անցի սահմանը, իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի հայելային հետքաշմանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, նրանք հանցագործություն են իրականացրել Հայաստանի ու Արցախի հանդեպ. «Պետք է խաղաղության գնալ, բայց չպետք է դրան գնալ մեր շահերի հաշվին, մեր պատմական հող ու ջրի հաշվին»:
Ավելին՝ այստեղ