Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
СпортՀունվարի 20-ին կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, որից 90-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: