Բժիշկները պայքարում են 24-ամյա տղայի կյանքի համար
ОбществоԵրեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ 83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին:
shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնանական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Օպերատիվորեն ժասմանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալասարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Էդգար Չոբանյանն ու Արարատ Գրիգորյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է: