Ազգային ժողովում ընտրում են նոր օմբուդսմենին. Ուղիղ
TVՀունվարի 24-ին Երեւանում շարունակվում են 8-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի աշխատանքները։
Օրակարգում շարունակում է մնալ ՀՀ նոր օմբուդսմենի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Պատգամավորները, ըստ էության, կշարունակեն քննարկել նրա թեկնածությունը, քանի որ չկարողացան տեղավորվել անցած ամբողջ շաբաթվա ընթացքում: