ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն է ընթանում նոր օմբուդսմենի ընտրության հարցով (ուղիղ)
TVՀունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենում Հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության գաղտնի քվեարկությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Քվեարկությունը սկսվել է ժամը 15:30-ին եւ կտեւի մինչեւ 16:30-ը։