Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը
КультураԿիրակի կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի նորաձևության դիզայներ Թիերի Մուգլերը, որի ստեղծած հագուստները կրել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից մինչև Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան և Բեյոնսեն: Ի դեպ, Քարդաշյանի կրած հանրահայտ «թաց զգեստի» հեղինակը հենց նա է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Mugler նորաձևության տան հիմնադիրը 73 տարեկան էր: Մահվան պատճառն անհայտ է:
Մուգլերը ծնվել է Ստրասբուրգում 1948 թվականի դեկտեմբերին։ Նա Փարիզ է եկել 20 տարեկանում և 1973 թվականին ստեղծել իր սեփական «Cafe de Paris» ապրանքանիշը, մեկ տարի անց հիմնել է Թիերի Մուգլերի նորաձևության տունը։ Նորաձևության դիզայները համադրել է դասականն ու ժամանակակից միտումները։
Դիզայները ճանաչում է ստացել 1980-ականներին: