ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր
Общество«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել՝ որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր։ Ընդ որում՝ գումարը հավաքել են նաև այն աշխատակիցներից, որոնք անգամ հրավիրված չեն եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ «Փաստինֆո»-ն փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ-ի իրավասու անձանցից, սակայն մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին կայացել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղարի հարսանյաց արարողությունը, որին մասնակցել են գործող իշխանության ներկայացուցիչները։ Համացանցում տարածվել են տեսանյութերը, համաձայն որի՝ հարսանիքը բավականին ճոխ է եղել, ավելին, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արձանագրել են կոռուպցիոն ռիսկերի վտանգի մասին։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի հայտարարագրերը։ Արդյունքում պարզվեց, որ պետական ապարատում իր պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանին հաջողվել է կտրուկ բարելավել նյութական կարողությունները։
Ավելին՝ այստեղ