Դիրքերից պայմանագրային զինծառայող է կորել. ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում
ОбществоForrights.am-ը գրում է․
«Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 12-ից անհետ կորած է: Այս մասին forrights.am-ին հայտնում է կինը՝ Լիանա Մելիքսեթյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը երեք ամիսց ավելի է ամուսնու անհետ կորելու փաստի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել:
Կինը մանրմասնելով ամուսնու անհետանալու տեղեկությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:30-ից հետո: Վահե Մանուկյանը ծառայակից ընկերների խնդրանքով գնում է հարևան դիրքից ծանրոց բերելու և չի վերադառնում:
«Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են: Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախողով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում: Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ասաց Լիանա Մելիքսեթյանը:
Վահե Մանուկյանի անհետ կորելուց միայն տասը օր անց՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին, ՊՆ Ռազմական ոստիկանության Վայքի բաժնում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսրգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Քրգործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեում: Կինն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամուսնու նկատմամաբ քրգործը հարուցվել է մարտական դիրքն ինքնակամ թողնելու և չհայտնաբարեվելու փաստի կապակցությամբ: Վահե Մանուկյանին սպառնում է կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Վահե Մանուկյանի անհետանալու դեպքին ԱԺ-ում անդրադարձել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նշել, որ հրապարակային ոչինչ չի կարող ասել: Նա անպատասխան էր թողել նաև դեպքի վերաբերյալ հայտարարություն չտարածելու հարցը: Պայմանագրային զինծառայողի կնոջ հույսն այժմ մնացել է լրատվամիջոցներով խնդիրը բարձրաձայնելը:
Շարունակությունը՝ այստեղ