Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները
Международные новостиԹուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր հունվարի 27-ին քննարկելու է մի շարք թեմաներ, որոնց շարքում է հայ-թուրքական հարաբերությունների թեման։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ, Անվտանգության խորհուրդի նիստում ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ներկայացնելու է Հայաստանի հետ քննարկված թեմաները, որից հետո պետք է քննարկվեն առաջիկա քայերը Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով։