Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել. ԱՀ ԱԻՊԾ
Общество2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի տարբեր հատվածներում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Ավելին՝ այստեղ