Աղոթենք մեր բանակի համար, եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին․ Արամ Ա
ОбществоԱրամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հայկական բանակի 30-ամյակի կապակցությամբ:
«Այսօր հայոց բանակին օրն է, այլ խօսքով՝ մեր ժողովուրդին ու հայրենիքի պաշտպանութեան ու անվտանգութեան, արժանապատուութեան ու հզօրութեան օրը։
Եկէ՛ք, աղօթենք մեր բանակին համար. եկէ՛ք, զօրավիգ կանգնինք մեր բանակին։ Հայոց բանակին հզօրացումը հայրենիքի՛ն ու մեր ազգի՛ն հզօրացումն է» , - նշված է ուղերձում։