Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին. Թագուհի Թովմասյան
TVԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին.
Խախտված է նրանց անվտանգ եւ բնականոն կյանքի իրավունքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս։