Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի
Международные новостиԱմերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 369 910 181-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
COVID-19-ով վարակվելուց հետո աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5 649 714 մարդ։ Covid-19-ի ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրների շարքում են շարունակում ներառվել Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 74 066 546 մարդ, մահերի թիվը կազմել է 882 294։
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը հասել է 40 858 241-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 493 198։
COVID-19-ով վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 25 050 601 մարդ, որից 626 170-ը մահացել է։
Համաձայն Worldometers պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հունվարի 29-ին մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 727,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2711 մարդ, Հնդկաստանում՝ 352, Բրազիլիայում՝ 2912։