Հյուսիսային Կորեան չբացահայտված արկ է արձակել
Международные новостиՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Չագանդո նահանգից դեպի Ճապոնական ծով։ Այս մասին կիրակի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ շտաբը մեկնարկի մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված տեքստային հաղորդագրության մեջ։
Yonhap-ը, վկայակոչելով պաշտոնյաներին, նաև հայտնել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը միջադեպի կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի։
Հրթիռի արձակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Գործակալությունը ձկնորսական նավերին զգուշացրել է բեկորների ընկնելու վտանգի մասին:
Ավելի ուշ, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկադզու Մացունոն ասել է, որ հրթիռը, ենթադրաբար, ընկել է Ճապոնական ծովում՝ երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:
«Մեր կանխատեսումների համաձայն՝ մեկ բալիստիկ հրթիռ է արձակվել, այն ընկել է Ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում: Մինչ օրս մենք տեղեկություն չենք ստացել միջադեպի հետ կապված վնասների մասին»,- ասել է Մացունոն։
Միջադեպի կապակցությամբ ԿԺԴՀ-ին բողոք է հղել Ճապոնիայի կառավարությունը։
«Բալիստիկ հրթիռների արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, ինչի կապակցությամբ ԿԺԴՀ-ին խիստ բողոք է հայտնել», – ասել է Մացունոն: Թռիչքի բարձրությունը մոտ 2 հազար մետր է եղել, այն անցել է մոտավորապես 800 կմ հեռավորության վրա: Ելնելով թռիչքի բարձրությունից և հեռավորությունից՝ հավանականություն կա, որ ԿԺԴՀ-ն արձակել է միջինից մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ»:
Հրթիռի արձակումը տարեսկզբից յոթերորդն էր արդեն։