Մատարելլան վերընտրվել է Իտալիայի նախագահ
Международные новостиԻտալիայի գործող նախագահ 80-ամյա Սերջիո Մատարելլան վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Շաբաթ Հռոմում խորհրդարանի պալատների և տարածաշրջանների ներկայացուցիչների համատեղ նիստում տեղի է ունեցել քվեարկության ութերորդ փուլը:
Ինչպես գրում է euronews.com-ը, առաջին յոթում հնարավոր չի եղել ընտրել Մատարելլայի իրավահաջորդին, և նրա օգտին քվեարկելու կոչ են արել խորհրդարանական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունները։
Ինքը՝ նախագահը, ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրվելու որպես թեկնածու։ Բայց հետո նա համաձայնել է պայմանով, որ կարող է հրաժարական տալ մինչև յոթամյա ժամկետի ավարտը։ Իտալիայի պատմության մեջ մինչ օրս նախագահը միայն մեկ անգամ է վերընտրվել երկրորդ ժամկետով։
Մատարելլայի վերընտրմամբ վարչապետ Մարիո Դրագին, որը համարվում է ճգնաժամային հաջող մենեջեր, ամենայն հավանականությամբ կմնա իր պաշտոնում, կանխատեսում են վերլուծաբանները: