ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
Международные новостиԿիևում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով՝ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր է մեկնել, ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների ուժեղացված սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել Ուկրաինային հարևան երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։
Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է կերդիտներ տրամադրել այն ամերիկացի քաղաքացիներին, ովքեր ներկայում չեն կարողանում տոմս գնել դեպի ԱՄՆ թռիչքի համար։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ թույլ է տվել դիվանագիտական անձնակազմի մի մասի մեկնումը Ուկրաինայից և ընտանիքի բոլոր անդամներին առաջրկվել է կոմերցիոն թռիչքներով լքել երկիրը։