Չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար․ Ալիև
Международные новостиՀունվարի 30-ին Գյանջա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։
Նա խոսել է առաջիկա անելիքների մասին ու հայտարարել․
«Մենք ոչ մի կերպ չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. Եթե սա նկատենք, տեղում կքանդենք։ Սա պետք է իմանան բոլորը»,-նշել է նա։
Ալիևը մեկնաբանել է նաև Ռուսաստանում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության դադարեցման մասին։
«Ես միջազգային կազմակերպությունների և երկրների առաջ բարձրացրել եմ այն հարցը, որ հնարավոր չէ փառաբանել նացիստներին։ Ես դահիճ Նժդեհի հարցը բարձրացրել եմ ԱՊՀ գագաթնաժողովի իմ ելույթներից մեկում։ Ես ասացի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Նժդեհի հուշարձանը ֆաշիզմի քարոզչություն է։ Սրան պետք է վերջ տալ։ Այս մարդը ֆաշիստ էր, դահիճ»,-ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, թե Հայաստանի գործող իշխանությունները ֆաշիզմ են քարոզում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ավելին՝ այստեղ