Նա անգամ չի հասկացել՝ որտեղ է գտնվում.զոհված զինծառայողի քույրը պահանջում է քննել Լուսինե Բադալյանի պահվածքը
ОбществоԻնձ վրդովեցրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքը Եռաբլուրում, նա Եռաբլուրում տեսախցիկների առջև կանգնած ծիծաղում էր: ԱԺ շենքի դիմաց ակցայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի քույրը:
Ըստ նրա՝ Լուսինե Բադալյանն անգամ չի հասկացել՝ որտեղ է գտնվում.
«Նրան հիշեցնեմ, որ կանգնած էր Եռաբլուրի այն հատվածում, որտեղ հարազատները պատգարակների վրա իրենց որդիներին վերջին հրաժեշտն են տալիս, այդտեղ կանգնած նա ծիծաղում էր:
Միգուցե նա երբևիցե չի այցելել Եռաբլուր և չի տեսել տղաների ծնողներին, բայց ես ուզում եմ, որ այլևս այսպիսի նախադեպ չլինի»,-ասաց զոհված զինվորի հարազատը:
Վերջինիս խոսքով՝ ՔՊ-ականները Եռաբլուր էին եկել պատահական՝ չգիտակցելով՝ որտեղ են:
Զոհված զինծառայողի քույրը հայտարարեց, որ պահանջում է, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննի Լուսինե Բադալյանի պահվածքը, ինչպես նաև պահանջում է պատժել այն անձին, որը Եռաբլուրում անհարգալից պահվածք կցուցաբերի: