ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորական նորակառույց շենքից բնակարաններ են ստացել
ОбществоՀունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
«Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:
Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝վիճակահանության միջոցով:
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Շարունակությունն ու լուսանկարները՝ այստեղ