Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարում ծնվել է 1766 երեխա
ОбществоԳեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականին գրանցվել է 1757 ծնունդ, որից 9-ը՝ զույգ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարում ծնված 1766 երեխաներից 912-ը տղա են, 854-ը՝ աղջիկ։ Գրանցված ծնունդներից 922-ը կամ 52,2 տոկոսը բաժին է ընկնում Մարտունու տարածարջանին։ 312 երեխա ծնվել է Գավառի, 271 երեխա՝ Սեւանի, 183 երեխա՝ Վարդենիսի եւ 58 երեխա՝ Ճամբարակի տարածաշրջաններում։
2020 թվականի համեմատ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվը նվազել է 138-ով։