Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 50 քաղաքացի
Международные новостиԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը հասել է 132 հազար 504-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 35070 նոր դեպք, որից 1740-ը հոսպիտալացվել է:
Երկրում վարակված ընդհանուր 6 մլն 408 հազար 244 դեպքից 6 մլն 408 հազար 244 վարակված մարդ ապաքինվել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից։ 1703 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում պատվաստանյութի առաջին դոզան ստացել է արդեն 60 մլն 838 հազար 106 քաղաքացի, 54 մլն 189 հազար 193 քաղաքացի ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժիններն էլ: Իսկ երրորդ չափաբաժինը ստացել է 17 մլն 698 հազար 006 մարդ: