«ՀՀ-ի ու Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն». Արարատ Միրզոյան
TV«Ինչպես նախորդ բոլոր տարիներին, այնպես էլ այսօր ՀՀ-ն կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի, երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց որևէ նախապայմանի։ Ահա այս ակնկալիքով ենք մենք մտել երկխոսության գործընթացի մեջ». Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։