Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
ОбществоԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Խ. Մխոյանի վարած Bogdan 2110 մակնիշի և 32-ամյա Լ. Ղազարյանի վարած Suzuki ՏX4 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Ղազարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության խմբի տեսուչ Բադալյանը, ում կողմից փաստի նյութեր են նախապատրաստվում։