ԱՊՊԱ-ն չի թանկանալու, գլուխները պատով են տվել. ցուցարար
ОбществоՎարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:
«Ես ասում եմ՝ ընկեր ԱՊՊԱ, քիթդ մի խոթի ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտ, որովհետև դա ձեզ օրենքով տրված չէ, այն տրված է օրենսդիր մարմնին և ոստիկանությանը, իրենք էլ ասում են՝ վատ են իրականացնում իրենց գործառույթները այդ պատճառով մենք մեզնով ենք այդ հարցերը լուծում»,- նշեց Ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղեկավար Արտակ Խաչատուրովը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացում՝ այն եղավ, ջրի թանկացում՝ դա էլ եղավ, ինչը, որ ասում են, կթանկանա՝ թանկանում է, ԱՊՊՆ-ն ևս բացառություն չէ, ինչու է վստահ, որ այդ թանկացումը չի լինի, բողոքի ակցիա իրականացնողն ասաց. «ԱՊՊԱՆ չի թանկանալու, գլուխները պատով են տվել: Ես դեռ պլաստմասից էշով պաշտոնյա տեսած չկամ, հուսով եմ, որ թանկացում չի լինի այսքանից հետո»,- ընդգծեց նա:
Վերջինս ասաց, որ այսօր իրենց հետ բերել են ԱՊՊԱ-ն չի թանկանալու գրվածքով պաստառներ, որոնք փակցնելու են Կենտրոնական բանկի պատերին և մեքենայի ազդանշաններ արձակելով հեռանալու են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին ևս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել էին նրանց և բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել: