Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են ադրբեջանական զորքերը՝ մերն են.ՀՀ նախագահի թեկնածու
ПолитикаԱյն տարածքը, որտեղ առայժմ նստած են ադրբեջանական զորքերը՝ մերն են, բայց ես վստահ եմ, որ երբ այդ հարցը քննարկվի և համաձայնության գանք, նրանք այլևս այդ տարածքում չեն լինի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
Լրագրողի հարցին՝ իշխանության «քաշը չի՞ հերիքել», որպեսզի պահանջի ադրբեջանցիներից դուրս գան մեր տարածքից՝ մինչև սահամանագծման աշխատանքները, Խաչատուրյանն ասաց.
«Իշխանության քաշը հերիքում, իշխանությունն այդ բանակցությունների մեջ է, երբ արդյունք կունենանք, կտեսնեք»,-ասաց նա:
Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ այսօրվա իրավիճակի համար ինքն էլ է պատասխանատվություն կրում, քանի որ Կառավարության անդամ է։
«Իմ աշխատանքը նաև դրան է ուղղված, որ կարողանանք ավելի անվտանգ և պատրաստ դիմադրողականություն ունեցող համակարգ ստեղծել»,-ասաց Խաչատուրյանը: