Թուրքերը Հայաստանում կապիտալ ունեն. Վահան Քերոբյան
Экономика«Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի նկատմամբ, բացի 2021 թվականից: 2020 թվականին էլ, 2015, 2010 և այլն, թվականներին էլ ոչ մի խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար»,-այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մարդիկ 10 տարի առաջ էլ բավականին գործնական հարաբերությունների մեջ են եղել թուրք գործընկերների հետ:
Նախարարն ասաց, որ թուրքերը Հայաստանում կապիտալ ունեն, անշարժ գույքեր ունեն: Նա ասաց, որ նա թվեր գիտի, բայց չի կարող հայտնել: