«Ամեն ինչ կպարզվի». Արման Սարգսյանը՝ զորամասը լքած զինվորի մասին
ОбществоԶորամասն ինքնակամ լքած զինվորի դեպքի մասով սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով զորամասը լքած եզդի զինվորի հարցին, որը, ըստ շրջանառվող լուրերի, զորամասը լքել է, քանի որ նրան ստիպել էին զուգարանը մաքրել։
«Եթե պարզվի, որ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում: Կարող եմ ասել, որ տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան»,- նշեց Արման Սարգսյանը։
Կարդացեք նաև՝ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել․ ահազանգ հարազատներից