Ереван, 19.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հերթական սոցիալական ճգնաժամին սպասելիս

Аналитика

Չնայած երկրում առկա կատաստրոֆիկ տնտեսական իրականությանն ու ֆինանսական հեղհեղուկ իրավիճակին՝ Կենտրոնական բանկը հույս ունի, որ այս տարի գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է և վերադառնա թիրախային ցուցանիշների միջակայք։ Դրա համար ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, հրաժարվել է խթանող դրամավարկային քաղաքականությունից և անցել զսպողականի։ Այլ հարց, թե այդ քաղաքականությունը մինչև հիմա որքանո՞վ է նպաստել գնաճի զսպմանը։ Նշենք, որ անցած տարի միջին գնաճը կազմեց 7,2 տոկոս, իսկ 12-ամսյա հատվածում հասավ 7,7 տոկոսի։ Միանշանակ է, որ ԿԲ քայլերը դրա վրա ունեցել են որոշակի ազդեցություն, բայց ոչ միայն դրա վրա։ Փորձելով զսպել գնաճը՝ ԿԲ-ն, ըստ էության, խոչընդոտներ է ստեղծել նաև տնտեսության զարգացումների համար։

Ըստ էության, կարելի էր նաև ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել, բայց դրա հետևանքները տնտեսության համար ավելի ծանր էին լինելու։ ԿԲ-ն չի գնացել այդ քայլին՝ տնտեսությանն ավելի չվնասելու համար։ Հատկապես որ, գնաճի պատճառները շատ դեպքերում կապված չէին դրամավարկային քաղաքականության հետ։ Դեռ վաղ է ասել, թե այս տարի ինչպիսի վարքագիծ կդրսևորի ԿԲ-ն, որովհետև գնաճի վրա ազդող բազմաթիվ գործոններ առայժմ պահպանվում են, մի քանիսը նույնիսկ ավելացել են։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնք թուլացել են։ Բայց դրանք կապված են ոչ այնքան՝ բուն գնաճի, որքան՝ բազային ցուցանիշների հետ։ Մասնավորապես, անցած տարվա բարձր բազայի վրա, ենթադրվում է, որ այս տարի գնաճը ավելի ցածր կլինի։

Հավանաբար հենց դրանով է պայմանավորված Կենտրոնական բանկի այն ակնկալիքը թե գնաճի մակարդակն աստիճանաբար կվերադառնա թիրախային ցուցանիշների տիրույթ։ Շտապենք նշել, որ դրանից սպառողներն ուրախանալու առիթ չեն կարող ունենալ, որովհետև գները կշարունակեն ոչ միայն նույնքան բարձր մնալ, որքան հիմա են, այլև էլի կբարձրանան։ Կենտրոնական բանկը դեռևս չի հաշվարկել այն ազդեցությունը, որը գնաճի վրա կարող է ունենալ գազի սպասվող թանկացումը։ Իսկ որ այդ ազդեցությունը լինելու է, միանշանակ է։ Հատկապես որ, դատելով ինչպես գազամատակարար ընկերության ներկայացրած հայտից, այնպես էլ՝ իշխանությունների կողմից նախկինում իրականացրած սակագնային քաղաքականությունից, գազի թանկացման բեռը հիմնականում կրելու է տնտեսական հատվածը։ Տնտեսության վրա հանրային ծառայությունների ոլորտից թելադրված սակագնային ծանրությունը փոխհատուցվելու է, առաջին հերթին՝ գների բարձրացման միջոցով։ Գների կախվածությունն էներգակիրների սակագներից բավական ընդգրկուն է ու շղթայական՝ մեկի թանկացումից բխում է մյուսի թանկացումը։

Անկասկած այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ Այդպես է լինելու նույնիսկ այն պարագայում, եթե հաջողվի ապահովել կառավարության նախանշած՝ 7, անգամ՝ 9 տոկոս տնտեսական աճը։ Այն քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը սոցիալական ոլորտում, այլընտրանքի տեղ պարզապես չի թողնում։ Վատանալու է հատկապես այն քաղաքացիների սոցիալական վիճակը, ովքեր առավել վատ պայմաններում են գտնվում։ Գուցե հասարակության որոշ շերտերի դեպքում՝ տնտեսական զարգացումներից կախված, գնաճի հետևանքներն ավելի թույլ լինեն։ Բայց հասարակության մեծ մասի պարագայում ունենալու ենք սոցիալական իրավիճակի վատացում։

Սա խնդիր է, որը Կենտրոնական բանկի կարգավորումներից դուրս է։ Այնպես, ինչպես առանձին ապրանքների բարձր գնաճն է։ Փոխարենը՝ այն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության դաշտում։

Միանշանակ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա բարձր գնաճից հետո, մինչև հիմա, կառավարությունը  ոչինչ չի արել։ Ըստ էության, այս տարի այլևս չի էլ պատրաստվում անել։ Առավելագույնը, որ կարող է լինել, նաև գազի սոցիալական սակագնի պահպանումն է։ Բայց դա, միևնույն է, մեծ բան չի տալու հասարակության անապահով հատվածին, որովհետև մյուս բոլոր սպառողների նման, նրանք էլ են առնչվելու հանրային ծառայությունների սակագների բարձրացման հետևանքով տնտեսությունից ու այլ ոլորտներից թելադրված գնաճի հետ։

Ակնհայտ է, որ գնաճ կա ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Դրանից խուսափել պարզապես անհնարին է։ Բայց կան նաև գնաճից հասարակությանը, առավել ևս՝ ցածր եկամուտներ ունեցող խավերին պաշտպանելու միջոցներ, որոնք կիրառում են բազմաթիվ երկրներ։ Թերևս, դա է պատճառը, որ դրանցում գնաճի հետևանքները սպառողներն այդքան ցավոտ չեն տանում, որքան Հայաստանում։

Արեն Սարգսյան

Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBank