Էրդողանը կմասնակցի 2023-ի նախագահական ընտրություններին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում, ասել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»:
«Մեր նախագահի թեկնածուն պարզ է, նա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և Ժողովրդական դաշինքը նույնպես նոր հաղթանակ կտանի»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում Star թերթը։