Հասարակ ճամփա ենք փագել, սպեցնազը բերել են որ ինչ, պատերազմ տեսուկ ժողովուրդ ենք
ОбществоՄենք պահանջում ենք, որ Վարդենիսի համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանին վերադարձնեն աշխատասենյակն ու կնիքը: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակած բնակիչներից մեկը:
«Էլ ինչի՞ մենք գնացին ընտրության, իրենք թող նշանակեին, գար աշխատեր: Ես իմ 80 տարեկան մորը կալյասկով տարել եմ ընտրության, ինչի՞ համար: Էսօր մեր ընտրած քաղաքապետը անցել ա, պեչատը չեն տալիս իրան: Դե թող վերեւից նշանակեին, պրծնենինք: Բռնատիրական երկրում ենք ապրո՞ւմ»,-ասաց բնակիչներից մեկը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ճանապարհներ էր փակում, տեսախցիկների, արագաչափերի էկրաններն էր փակում. «Հիմա հասարակ ճամփա են փակում, հմեն ոստիկանություն, սպեցնազ լցում են, չգիտես ինչ են անում, մեզ էլ սաղիս հավաքեն տանեն: Էս ժողովուրդը պատերազմ տեսուկ ժողովուրդ ա, ստոնք չեն սիրում տենց բան: Թող պեչատը բերեն հանձնեն, հանգիստ գնան, քնեն»,-ասաց նա:
Տես նաև ՝ ՍԱ