Սաակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի հիմնը
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում, որտեղ տեղի են ունենում 9 մլն լարիի չափով (մոտ 3 մլն դոլար) պետական միջոցների վատնման գործով լսումները, երգել է Ուկրաինայի հիմնը։ Չորեքշաբթի օրը դատարանի դահլիճից կադրեր է ցուցադրել վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Սաակաշվիլին ելույթն սկսել է նրանից, որ բոլոր մեղադրանքներն անհիմն է անվանել, դատախազներին եւ դատարանին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Դա իրարանցում է առաջացրել դատարանի դահլիճում, սկսվել է բանակռիվ։ Դրանից հետո փաստաբանները Սաակաշվիլուն են փոխանցել Ուկրաինայի դրոշը եւ հեռախոսով միացրել Ուկրաինայի հիմնը, իսկ նախկին նախագահն սկսել է երգել այն։
Դատավարությանը զուգահեռ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում Սաակաշվիլու կողմնակիցները, հաջակցություն նախկին նախագահի, ինչպես միշտ, հանրահավաք են կազմակերպել։ Նրանք «#Freemisha» մակագրությամբ պաստառ են պարզել։