Նախորդ տարի 2020–ի համեմատ 59%-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Экономика2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների թիվը նախորդ՝ 2020թ.–ի համեմատ ավելացել է շուրջ 59 տոկոսով. 2020 թվականին Հայաստան է այցելել 360 338 զբոսաշրջիկ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած վիճակագրությունից։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021–ի հունվար–դեկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 46%-ը (403 261) կին է, իսկ 53%-ը՝ (467 047) տղամարդ։
Վիճակագրական կոմիտեի տվյալով, 2021–ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 51%-ը (447 031) 36–ից 63 տարեկաններն են։
Հաջորդ ամենաշատ թվով Հայաստան այցելած զբոսաշրջիկները 26-ից 35 տարեկաններն են, մոտ 23%-ը (197 145)։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ մինչեւ 15 տարեկանները։ 2021–ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 11%-ը (93 129) այդ տարիքի երեխաներն են։
2021–ին Հայաստան ժամանած ամենաքիչ թվով զբոսաշրջիկները 16–ից 17 տարեկաններն են։ Նրանք կազմում են ընդհանուր թվի 1%-ից մի քիչ ավելին (10 529)։
Պաշտոնական վիճակագրության տվյալով, 2021 թվականին Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 423 380 զբոսաշրջիկ։ 2020 թվականին Հայաստանից մեկնած քաղաքացիները թիվը կազմել է 301 326–ը։
Հատկանշական է, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականի ապրիլ–օգոստոս ամիսներին, Հայաստանում ներգնա եւ արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել, քանի որ հայտարարվել էր արտակարգ դրություն, որի ժամանակ Հայաստան մուտքն ու ելքը սահմանափակված էր։