Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` մեղադրելով հայերին անմարդկային վերաբերմունքի մեջ․ քաղաքագետ
Общество«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկու օր առաջ հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքներում մասայական հուղարկավորության վայրեր են գտել։ «Խոսք չի գնում հազարավոր մարմինների մասին», բայց որոշ թվով մարդկանց մասունքներ են հայտնաբերվել։ Ընդ որում, թշնամի կողմը չի հստակեցնում՝ արդյոք հայ, թե՞ ադրբեջանցիների «եղբայրական գերեզմաններ» են հայտնաբերվել։ Ավելի ճիշտ՝ այս հարցում Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` հիմնականում մեղադրելով հայկական կողմին անմարդկային վերաբերմունքի մեջ։
Ավելին՝ այստեղ