Վրաստանում ողջ գիշեր 7 ցնցում է գրանցվել՝ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ
Международные новости6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ եւս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին վկայում են երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալները։
Թբիլիսիի բնակիչները երկրաշարժը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն վայրում՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։
Ավելին՝ այստեղ