Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հակասությունների թագավորությունում

Հետևելով կառավարության կողմից տարվող քաղաքական կուրսին հաճախ ականատես ենք լինում այնպիսի հակասական քայլերի, որոնք ապշեցնում է հանրությանը. ցանկանում են ջերմոցային տնտեսությունը խթանել, պետբյուջեից միջոցներ են հատկացնում ջերմոցների և հատկապես փոքր ու միջին ջերմոցների կառուցումը սուբսիդավորելու համար, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որպեսզի դրանք չկարողանան աշխատել։

Բացի այն հանգամանքին, որ պատրաստվում են բացել սահմանը թուրքական ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների համար, դրան զուգահեռ են թանկացնում են գազը, ինչի արդյունքում ջերմոցներում արտադրվող գյուղմթերքն ընդհանրապես կորցնում է մրցունակությունը։

Ի դեպ՝ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը կառավարությունը հաստատել է դեռևս 2019թ.։ Այն նպատակ ուներ խթանել ջերմատների կառուցումը, ինչը պիտի հնարավորություն տար բարձրացնել դրանց արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստեր տնտեսվարողների եկամուտների ավելացմանը: Այդ նպատակով էլ տնտեսվարողներին ցուցաբերվել է պետական աջակցություն` ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով: Նշենք, որ ծրագրով նախատեսվում էր 3 տարում կառուցել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություններ։ Ջերմոցներ այս ընթացքում կառուցվել են, այլ բան է, թե դրանք որքանո՞վ կկարողանան աշխատել և արդարացնել այն ներդրումները, որոնք բյուջեի հաշվին կառավարությունը կատարում է։

Ինչպես հայտնի է, որ ջերմատնային տնտեսության գործունեությունը մեծապես կախված է էներգակիրների գնից։ Հատկապես փոքր ջերմոցների դեպքում արտադրանքի ինքնարժեքի ընդհուպ մինչև 60-70 տոկոսն էներգակիրներն են։ Երբ էներգակիրները, առավել ևս՝ գազը, թանկանում են, դա ուղղակիորեն ազդում է արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է՝ ընկնում է մրցունակությունը։ Հավելենք, որ հայկական գյուղմթերքը, հատկապես՝ ջերմոցային գյուղմթերքը, առանց այդ էլ թանկ է և շատ դեպքերում պարզապես չի կարողանում մրցակցել այլ երկրների արտադրանքի հետ։ Խնդիրն առկա է ոչ միայն՝ արտաքին, այլև՝ նույնիսկ ներքին շուկայում։ Ներմուծվող գյուղմթերքը բազմաթիվ պատճառներով պարզապես դուրս է մրցակցությունից։

Անշուշտ այդ պատճառներից մեկն էլ գազի բարձր գինն է, ինչը հանգեցնում է արտադրանքի ինքնարժեքի բարձրացման։ Իշխանությունները փոխարենը մտածեն այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծելու և գազի սակագնից կախված ճնշումը ջերմոցային տնտեսությունների վրա թուլացնելու մասին, մի բան էլ ուժեղացնում են. բարձրացնում են ջերմոցային տնտեսություններին մատակարարվող գազի սակագինը։

Ի դեպ՝ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, և չկար ջերմոցային տնտեսությունների աջակցության պետական ծրագիրը, ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ու խթանելու համար շատ կարևոր քայլ էր կատարվել. սահմանվել էին արտոնյալ սակագներ՝ հաշվի առնելով գազի գնի ազդեցությունը ջերմոցային արտադրանքի ինքնարժեքի ձևավորման վրա։ Դա ժամանակին տվեց իր արդյունքը։ Եվ ոչ միայն ջերմոցային տնտեսության, այլև վերամշակող արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ ևս զարգացումները խթանելու համար սահմանվել էին արտոնյալ սակագները։

Հավելենք նաև, որ էներգակիրների թանկացումից բացի, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների համար մեկ այլ լուրջ խնդիր է թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի վերացումը։ Հունվարի 1-ից այլևս սահմանները բաց են թուրքական ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների համար։ Այնպես չէ, որ արգելանքի ժամանակ թուրքական ապրանքներ, նաև գյուղմթերք չէր գալիս Հայաստան, բայց դրանց ծավալները զգալիորեն նվազել էին։ Հիմա այլևս ներմուծման արգելք կամ խոչընդոտ չկա։

Չմոռանանք, որ հայաստանյան արտադրողների համար միշտ էլ խնդիր է եղել հատկապես թուրքական լոլիկը։ Ժամանակին, թեև արգելանք, որպես այդպիսին, չկար, այնուհանդերձ պետական մակարդակով առնվազն սահմանափակումներ էին դրվում թուրքական լոլիկի ներմուծման նկատմամբ՝ տեղական արտադրանքը պաշտպանելու նպատակով։ Այժմ, երբ քննարկվում է նաև Թուրքիայի հետ սահմանները բացելու և ազատ առևտուր անելու հնարավորությունը, թուրքական գյուղմթերքի անխափան ներմուծումը լուրջ գլխացավանք է դառնալու ոչ միայն ջերմոցային տնտեսության, այլև ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության համար։ Մեր գյուղատնտեսության մրցունակությունն առանց այդ էլ ցածր է։ Քայլերը, որոնք իբր թե արվում են ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, չեն տալիս այն արդյունքը, որն ակնկալվում է։

Գարիկ Մակարյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении