Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի գյուղերում ժամանակավոր բնակվող բռնագաղթած ընտանիքներին
ОбществоՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ և դրանց բաշխումը բռնագաղթած ու բազմազավակ ընտանիքներին։ Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբը բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել է նպատակային մարդասիրական ակցիա Ասկերանի շրջանի բռնագաղթած ընտանիքի համար։ Հատկացվել են վերմակներ, հագուստ և կոշիկներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։
Ավելին՝ այստեղ