Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ОбществоՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` փետրվարի 15- ցերեկն, 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: