Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ
ОбществоԱրցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից:
«Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Նշվում է, որ. ավելին՝ այստեղ: