ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ). Սանկտ Պետերբուրգում բացվել է Էրմիտաժը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
440– վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։
1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլ յանը, որը, շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։
1885 –ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:
1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։
1919 –վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:
1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։
1945 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:
1947 –ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:
1950 –վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:
1994 –վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:
2003- Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:
2006-Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:
2011- ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:
2015-բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:
2020- հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։
ԱՇԽԱՐՀ
1454 -Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի՝ նախատեսվող խաչակրաց արշավանքին:
1500 -տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի Հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:
1600 -ըստ աշխարհիկ դատարանի որոշման, Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպեսզի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում:
1673– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում