Պատերազմ չի լինի․ Միլոշ Զեման
Международные новостиՏասնամյակների ընթացքում երրորդ անգամ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ամաչում են՝ այս անգամ Ուկրաինայում պատերազմի բռնկման կանխատեսմաn համար, հինգշաբթի առավոտյան Idnes առցանց հրատարակության կողմից հրապարակված հարցազրույցում ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
«Ես մի քանի օր առաջ ասացի, որ, իմ կարծիքով, Ուկրաինայում պատերազմ չի լինի, քանի որ ռուսները խելագար չեն, որ սկսեն այնպիսի գործողություն, որն իրենց ավելի շատ վնաս կհասցնի, քան օգուտ»,- ասել է Զեմանը։
Չեխիայի նախագահի խոսքով՝ սա ամերիկացիների երրորդ խայտառակությունն է վերջին տասնամյակների ընթացքում։ Առաջինը, նրա պնդմամբ, եղել է Իրաքում, որտեղ ԱՄՆ-ը երբեք չի կարողացել զանգվածային ոչնչացման զենք գտնել: Վաշինգտոնը երկրորդ խայտառակությունը կրեց Աֆղանստանում, երբ հայտարարեց, որ թալիբները երբեք չեն հասնի Քաբուլ:
«Եվ հիմա երրորդը՝ Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է Զեմանը։