Գյումրու բժշկական կենտրոն է այցելել Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը
ОбществоԱյսօր աշխատանքային այցով Գյումրու բժշկական կենտրոն է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Փոխնախարարը Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել բուժկենտրոնի հնարավորություններին, հանդիպել կենտրոնի քովիդ բաժանմունքի բուժանձնակզմի հետ, այցելել ինֆեկցիոն բաժանմունք։