ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Նախագահական ընտրություններ Հայաստանում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ Պետական դրոշի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։
1869 - ծնվել է Հովհաննես Թումանյանը։
1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան Կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։
1885 - ծնվել է կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։
1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գյուղի դիրքերի վրա։
2003- հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։
2004-Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ -նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան:
2008-տեղի են ունեցել Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. ՏերՊետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։
2013- տեղի են ունեցել Հայաստանի նախագահական ընտրություններ։ Նախնական արդյունքների համաձայն, Սերժ Սարգսյանը վերընտրվել է՝ ստանալով քվեների 58,64 %-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:
2020-վախճանվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը:
ԱՇԽԱՐՀ
197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։
356 - կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները:
1473 -ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։
1525 -ծնվել է հոլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։
1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։
1800 -Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։
1855 -ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որը փաստացի եղել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։
1878 -ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը։
1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։
1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանել յան գործողությունը։
1928-տեղի է ունեցել 2-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա) 1938 -վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։
1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։
1954 - Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից փոխանցվել է Ուկրաինայի կազմ։
1984-տեղի է ունեցել 14-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։ 1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
2003 -Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական հեղափոխության պահապանների Ил-76 МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։
2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:
2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։ -Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում