Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 191 քաղաքացի
Международные новостиԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 191 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 134 հազար 798-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 12 հազար 58 նոր դեպք, որից 2062-ը հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 925 հազար 485 դեպքից 6 մլն 458 հազար 629-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 4011 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 62 մլն 37 հազար 154 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 55 մլն 42 հազար 390 քաղաքացի: Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը երկրում հասել է 22 մլն 68 հազար 114-ի: