ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ). Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասնության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Քաթար՝ Էմիրի թագադրման օր, Ճապոնիա՝ Կատվի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1909 - ծնվել է խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։
1920- Ստեփանակերտում ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել են հայ բնակչության ջարդեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։
1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը:
1940– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3-րդ գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը:
1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:
1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդով ու բռնի տեղահանության գործողություններով:
2001-տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչև 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները։
2007- Հունգարիայի Վերաքննիչ դատարանի որոշմամբ անփոփոխ է մնացել հայ զինծառայողին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը` ցմահ բանտարկություն՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:
2014 - վախճանվել է աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։
2018- Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
ԱՇԽԱՐՀ
1512 –վախճանվել է իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։
1632 -Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտոլոմեյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։
1732 –ծնվել է Միացյալ Նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
1788 - ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։
1797 -Առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հեղափոխական Ֆրանսիայի Ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։
1810 - ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։
1819 -Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի, Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆին (վաճառվել է 5 միլիոն դոլարով)։
1828- Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։
1840 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։
1848 -Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։
1875- վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։ -վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։
1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբել յան մրցանակ:
1942 - վախճանվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։
1946-բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։
1958-կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։
1962 - ծնվել է հայտնի ավստրալացի բնագետ Սթիվ Իրվինը։
1974– ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը:
1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։
1980 - վախճանվել է ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։
2011– թողարկվել է Windows- 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:
2014 -Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից ինքնամեկուսացված։
2020- Պորտուգալիան օրինականացրել է էֆթանազիան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում