Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Ռուս-ադրբեջանական տանդեմ. վերադասավորման շրջափուլ

Аналитика

Երեկ հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 22-ին, Կրեմլում նախատեսվում են Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իլհամ Ալիևի հետ և համապատասխան ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրումը:

Ռուսական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը կդիտարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։ Նշվում է, որ նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։

Ըստ էության, ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-արևմտյան ճգնաժամի և գերլարված հարաբերությունների ֆոնին Ալիևի վարչակազմը բարձրացնում է ադրբեջանառուսական հարաբերությունների ձևաչափի նշաձողը՝ ռազմավարականից տեղափոխելով դաշնակցայինի և համապատասխանեցնելով հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում նաև Ալիևի՝ այս տարի Ուկրաինա կատարած այցի, Պուտինի ու Սթոլթենբերգի շփումների վրա:

Փաստացի, այս տարեսկզբից նկատելի էր, որ ադրբեջանական կողմը Ալիևի և Բայրամովի մակարդակով ակտիվացրել է շփումները ռուսական կողմի հետ, միաժամանակ իր հերթին ռուսական դիվանագիտությունն այլևս չի խորշում հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև հավասարակշռություն չպահելու հանգամանքից: Հավելենք նաև, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում ռուսական կողմը տարբեր առիթներով շոշափում է ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հեռանկարները: Թեև Ադրբեջանը դեռ պաշտոնապես չի հստակեցրել՝ մասնակցելո՞ւ է այդ պրոյեկտներին, թե՞ ոչ, սակայն պատրաստվում է դաշնակցային գործընկերության հռչակագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

Ակնհայտ է, որ հունվարից սկսած՝ դեպի Ռուսաստան բոլոր արտասահմանյան այցերի կենտրոնում Ռուսաստան-Արևմուտք անվտանգային ճգնաժամն է: Փաստ է այն, որ այս փուլում, երբ այդ ճգնաժամն ամենատուրբուլենտ էտապում է, և երբ արդեն կա ռազմական սրում Դոնեցկում ու Լուգանսկում, որը կարող է անվերահսկելի իրավիճակ ստեղծել տարածաշրջանում ու միջազգային անվտանգության համար, Մոսկվա ժամանող գրեթե բոլոր պատվիրակությունների նպատակն է որոշակի դերակատարություն ստանձնել ռուսական և արևմտյան բևեռների միջև, մեղմել դիրքորոշումները: Այս ֆոնին Ալիևի այցը ևս բացառություն չի լինի, քանի որ, ինչպես Էրդողանը, այնպես էլ նա վերջերս եղել է Ուկրաինայում և, օգտվելով ստեղծված իրավիճակից, Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ առանձնահատուկ հարաբերություններից, փորձում է միջնորդական դեր խաղալ՝ դրանով իսկ բարձրացնելով անձամբ իր միջազգային դերակատարությունը:

Բնականաբար, այցը նման փուլում և նման արդյունքով, որի մասին ազդարարվում է, որոշակի ուղերձ է հօգուտ Ռուսաստանի, սա ազդարարում է հարաբերությունների մի նոր մակարդակ թղթի վրա, իրականում, ըստ էության, ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ ունեցել են կայուն դրական ընթացք, իսկ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի դերը աճել է և աճել է նաև Ադրբեջանի համար, Ռուսաստանը կանգնած է հետպատերազմյան պայմանավորվածությունների ետևում։ Այսինքն՝ ԼՂ-ն այսօր, փաստացի, ՌԴ պատասխանատվության տիրույթում է: Իսկ Ռուսաստանի դեպքում մշտապես կարևոր է ոչ թե մեկ գործընկերը, այլ տարածաշրջանները և դրանում ներառված երկրները:

Ամփոփելով նշենք նաև, որ միանշանակ է, որ ՌԴ համար Հարավային Կովկասում կարևոր է՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը, նաև Վրաստանը, ուստի այս նոր մակարդակի ամրագրումը պարզապես ֆորմալություն է, քանի որ բովանդակությունը հարաբերություններում վաղուց կար: Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենամոտ գործընկերն է, իսկ Թուրքիան Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է մի շարք ռեգիոններում:

Տիգրան Մկրտչյան

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%